Եռօրյա ճամբար

Առավոտյան ժամը 8:15 հասանք դպրոց, որտեղից շարժվեցինք ժամը 8:30: Չնայած որ բոլորս էլ միմյանց գրեթե չէինք ճանաչում, այնուամենայնիվ, միմյանց վստահելով,նստեցինք, սկսեցինք ծանոթանալ ու շփվել միմյանց հետ: Ամեն ինչ հրաշալի էր խոսում էինք, ծիծաղում ու լավ ժամանակ անցկացնում: 1,5 ժամ անց կանգնեցինք խանութի մոտ, հետո ևս մեկ կանգառ Արենի գյուղում, մոտիկից տեսանք գինու գործարանը, մի փոքր հանգստացանք անընդհատ նստած վիճակից: Մյուս կանգառը Արփա գետի ափին էր, որտեղ նախաճաշեցինք, նկարվեցինք, հիացանք գետի գեղեցկությամբ, միայն վատ էր,որ գետը աղտոտված էր, մեկանգամյա օգտագործման ափսեները զայրույթ էին առաջացնում։ Մաքրելու տարբերակ չգտանք, քանի որ այդ ամբողջ աղբը գետի անանց մասերում էր։ Չնայած դրան, գետը չէր կորցրել իր գեղեցկությունը: Շարունակեցինք ճանապարհը… ժամը մեկին մոտ հասանք Արատես, ծանոթացանք շրջակայքին․բնությունը բավականին չոր էր, եղանակը՝ շոգ, տեղավորեցինք իրերը, հետո վոլեյբոլ խաղացինք ու նստեցինք ճաշելու․ ամեն ինչ համեղ էր: Ուտելուց հետո քայլեցինք, ուսումնասիրեցինք շրջապատը, եղանքմոտակայքում գտնվող խոնարհված եկեղեցին`այն բավականին գեղեցիկ էր։ Վերադարձանք մեր բակ, մի փոքր խաղացինք, ձմերուկ և սեխ կերանք, գնացինք գետ, ջուրը բավականին սառն էր: Ավելի ուշ, ընթրիքից հետո մի քիչ կարգի բերեցինք ընթերցասրահը, մաքրեցինք ու սկսցինք Թումանյան կարդալ։ Քառյակներ էինք արտասանում, հիշում բանաստեղծի խոսքերը, միջադեպեր նրա կյանքից։ Երեկոյան խարույկ վառեցինք ու նստեցինք շուրջը, մեզնից յուրաքանչյուրըպատմեց իր մասին, ու ավելի լավ ճանաչեցինք միմյանց։ Երեկոյան, երբ արդեն շատ մութ էր,բոլորս տեղավորվեցինք մեր սենյակներում ու սկսեցինք զրուցել միմյանց հետ, բոլորին շատ հավանեցի․խելացի ու բարի երեխաներ են: Առավոտյան 8:30 արթնացանք ու իջանք խոհանոցի մոտ , նախավարժանք արեցինք ու նստեցինք նախաճաշելու, ամեն ինչ, ինչպես միշտ, շատ համեղ էր: Բոլորն արդեն խոսում էին միմյանց հետ, զրուցելը գնալով հետաքրքիր էր դառնում, շփումը՝ հաճելի: Դրանից հետո բոլորս գնացինք մեր սենյակները, հավաքեցինք, կարգի բերեցինք, մաքրեցինք բակն ու ճանապարհները։ Վերջացրինք ու․․․․քայլարշավ գետնանցումով, որտեղ ամեն ինչ ավելի գեղեցիկ էր, սակայն ճանապարհը դժվարանցանելի էր: Վերադառնալուն պես խաղեր կազմակերպեցինք, մի քիչ էլ հանգստացանք։ Կեսօրից հետո եկավ ընկ. Բլեյանը, մի փոքր զրուցեցինք, մինչ նրանք քայլում էին, Ա․ Բլեյանը իր հետ եկածներին ինչ-որ բաներ էր բացատրում, ցույց տալիս, մենքճաշեցինք: Երեկոյան, արևը մայր մտնելուն պես խարույկը վառեցինք, պարեցինք, ծիծաղեցինք, զվարճացանք: Գիշերը շատ ուշ քնեցինք, քանի որ ընկել էինք զրույցով: Առավոտյան արթնացանք ու գնացինք ջրվեժ, սակայն մի փոքր լավ չզգալու պատճառով ես և մի քանիսըճանապարհի կեսից ետ եկանք: 
Երևան վերադարձը Սևանով էր․կանգնեցինք Սևանի մոտ, բրդուճներ կերանք և շարժվեցինք: Ճանապարհին հոգնածության պատճառով բոլորս քնեցինք: Տեղ հասանք, հրաժեշտ տվեցինք միմյանց ու գնացինք տուն: 
Ամեն ինչ հրաշալի էր, ծանոթացանք իրար հետ, մտերմացանք: Դժվար էր բաժանումը.. իմ կարծիքով երեք օրը շատ քիչ էր, քանի որ մինչև հասցրեցինք ծանոթանալ, մտերմանալ, արդեն տուն դառնալու ժամանակը եկավ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Create your website at WordPress.com
Get started
%d bloggers like this: