Խորհրդային տարիներին կիռարված ռազմակոմունիստական փոփոխությունները հանգեցրին ժողովրդի դժգոհությանը։ Բոլշևիկյան կառավարույան դեմ ամբողջ Ռուսաստանում զինված պայքար սկսվեց գյուղացիների կողմից։ Այդ պայքարին միացավ նաև Հայաստանը, որտեղ 1921 թվականին քաղաքացիները ոտքի ելան և սկսեցին ընդդիմանալ ղեկավարությանը։
Երկրի վատ վիճակը պետությանը ստիպեց անցում կատարել նոր տնտեսական քաղաքականության (նէպ)։ Դա նախագիծ էր, ըստ որի երկիրը պիտի գնար զարգացման, այն իր մեջ ներառում էր ազատ առևտրի վերականգնումը և վարձու աշխատանքի կիրառումը։ Ղեկավարությունը իր ձեռքում էր պահում խոշոր արդյունաբերութոյւնը, ֆինանսները և արտաքին քաղաքականությունը։
Առաջին քայլերը արվեցին գյուղատնտեսության ոլորտում, արգելվեցին հացահատիկի և այլ մթերքների բռնագրավումը։ Ընդունվեց պարենահարկի օրենքը, ըստ որի գյուղացին պետությանը որոշակի հարկ վճարելուց հետո կարող էր ազատ տնօրինել իր ստացած բերքի ավելցուկը, հարկը որոշվում էր գյուղացիների ցանքից առաջ և տարվա ընթացքում փոփոխման ենթակա չէր։ Հայաստանում ընդունվեց մեկ այլ հարկավճարի տեսակ, ըստ որի գյուղացին կարող էր հարկը վճարել ցանկացած ապրանքով։
Հողաբաշխման մեջ նույնպես փոփոխություններ մցվեցին, ըստ այդ փոփոխությունների հողը բաշխվում էր 9-ը տարին մեկ, ըստ ծխերի քանակության։ Այս ամենը նմապստեց հայ գյուղացու հողաբաժնի մեծացմանը։
Արդյունաբերությունը նույնպես նոր շունչ ստացավ և կառուցվեցին նոր արդյունաբերական գործարաններ ու վերանորոքվեցին հները։ Վերակառուցվեցին գինու-կոնյակի և կաշվի գործարանները։ Ղափանում պղնձաարդյունաբերությունը վերականգնվեց։ Կարևոր աշխատանքներ կատարվեցին նաև տրանսպորտի ոլորտում։ Կառուցվեցին հիդրոէլեկտրակայաններ և ջրամբարներ։
Նէպ-ի գործացման առաջին տարիներին արդյունաբերական գործակալությունները ձեռք բերեցին մեծ ինքնուրույնություն։ Ստացած եկամուտը երկիրը թողնում էր գործակալությանը և այդ գումարը գնում էր աշխատողների աշխատավարձների բարձրացմանը և նոր տեխնիկայի գնմանը։ Այժմ աշխատավարձ ստանում էին ըստ աշխատանքի քանակի և որակի։
Նէպը պատճառ հանդիսացավ կենսահամակարգի բարելավմանը, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը: Չնայած նրան, որ նէպը երկիրը ոտքի կանգնեցրեց և որոշակիորեն հանեց ճգնաժամից, այն կասեցվեց ստալինյան ղեկավարության կողմից: Նէպի դադարեցումը կախված էր քաղաքական և գաղափարախոսական խնդիրների հետ, այլ ոչ թե տնտեսական: Հետզհետե անցում կատարվեց կառավարմամ վառչահրամայական եղանակին, որն էլ վերջնականորեն ձախողեց նէպը: Ըստ իս ղեկավարությունը վախենալով` երկրների բարգավաճումից և ընդհանուր հապճեպ զարգացումից, վերջ դրեց դրա հիմնական խթանին` նէպին: 1920-ական թվականների երկորդ կեսին գլխավոր ղեկավարության առաջ առաջնային խնդիրներից էր սոցիալիզմի նյութատեխնիկական հիմքի ստեղծումը: Տեխնիկական հետամնացությունը վերացնելու նպատակով որոշեցին իրականացնել ինդուստրացում:
Արդյունաբերացնել(ինդուստրացնել) երկիրը` նշանակում է ստեղծել արդյունաբերական նոր ճյուղեր, կառուցել գործարաններ, արդյունաբերական ֆաբրիկաներ: Նպատակն էր արդյունաբերական արտադրանքի քանակի գերազանցումը գյուղատնտեսությունից ստացված քանակից: Որոշեցին սկսել ծանր արդյունաբերությունից: Ցանկանում էին մեքենաներ և տեխնիկա ներմուծող երկրից դարձնել, այն արտադրող: Ֆինանսավորման աղբյուր դարձան խիստ հարկերը, որոնք դրվեցին գյուղացիների վրա, աղբյուր էր նաև եկեղեցիների և վանքերի ունեցվածքը ու թանգարաններում պահվող ազգային հարստությունը: Աշխատավորների աշխատավարձը նույնպես իջեցվեց: Ծագեց հնգամյա ծրագրերի անհրաժեշտությունը: Եվ այն շարունակվեց մի քանի հնգամյակ:
1929թ. նոյեմբերին Ստալինը, «Մեծ բեկման տարին» հոդվածում կեղծելով իրականությունը, ներկայացրեց՝ իբր գյուղում տեղի է ունեցել արմատական բեկում կոլեկտիվացման օգտին, քանզի միջակ գյուղացին, որը գյուղացիության մեծամասնությունն է, արդեն նախընտրում է կոլտնտեսությունը: Չնայած նրան, որ գյուղացին դե պատրաստ չէր սրան, Հայաստանի ղեկավար մարմիններն անցան խնդրի իրականացմանը:
Ամեն տեսակի բռնություններ գործադրելով չքավոր գյուղացիներին ստիպում էին անդամագրվել կոլեկտիվ տնտեսություններին: Սրանով խախտվում էր կոլեկտիվացման կամավորության սկզբունքը:
Այս ամենի արդյունքում գյուղացիությունը զինված դիմադրություն սկսեց՝ ի պատասխան բռնաճնշումների և հարկադրական կոլեկտիվացման: Հայաստանի առանձին շրջաններում՝ Դարալագյազ, Շամշադին, Վեդի, Թալին, պայքարը կրում էր զինված բնույթ:
1930թ. մարտից մինչև մայիս ամիսները Դարալագյազի ամբողջ շրջանը գտնվում էր ապստամբած գյուղացիների ձեռում:
Հակակոլտնտեսային շարժումն արտահայտվեց նաև գյուղացիների կողմից իրենց անասուններն անխնա կոտորելու ձևով: Այդ պայմաններում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվեց 30%-ով:
Գյուղացիության ելույթները շուտով ճնշվեցին, սակայն իշխանությունները ստիպված էին հևաժարվել համատարած կոլեկտիվացման կարգախոսից:
Որպես ճնշման միջոց պետությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ սկսեց կիրառել հարկերի ավելացման քաղաքականությունը: Այդ ամենին ավելացավ 1932-1933թթ. ահավոր սովը: Դրանից ամենից շատ տուժեց Սևանա լճի ավազանի բնակչությունը: Ապրելու միջոց գտնելու համար հազարավոր մարդիկ լքեցին իրենց բնակավայրերը:
Գյուղատնտեսության կոլեկտիվացումը տնտեսական վերելք չապահովեց, ընդհակառակը՝ անկում ապրեցին նրա բոլոր ճյուղերը: Հանրային սեփականության համակարգը, նյութական շահագրգռվածության բացակայությունը չէին կարող աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու խթան հանդիսանալ: