ԳԼՈՒԽ 1-ը կոչվում է «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» և բաղկացած է քսաներկու հոդվածներից, որնցից առաջին երեքը փոփոխության ենթակա չեն։ Դրանցից երկրորդում հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրության առաջին գլխով սահմանվում է պետության բնույթը (ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն), իշխանության պատկանելը ժողովրդին, պետության սահմանափակվածությունը մարդու իրավունքներով և ազատություններով, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը մնացած …
ՀՀ քաղաքացիություն
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգը սահմանվում է սույն օրենքով: Անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետևանքով: Յուրաքանչյուր անձ, օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով: (3-րդ մասն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-75-Ն) Հայաստանի Հանրապետության քաղաքացին …
Պետական կառավարմանձևը
Պետական կառավարման ձևը որոշում է բարձրագույն պետական մարմինների կազմակերպումը, դրանց ձևավորման կարգը, տևողությունը և իրավասությունը։ Կառավարման հիմնական ձևերը Միապետություն Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը պատկանում է միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում: Միապետության տեսակները․ Բացարձակ միապետություն – միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած …