Հունվարը կրթահամալիրում նոր հնարավորությունների ամիս է։ Ամիս, որի ընթացքում հնարավոր է ստանալ բազմաթիվ գիտելիքներ, տարբեր առարկաներից։ Ամիսը սկսեցի ընթերցանությունից, կարդացի երկու պատմվածք՝ Դոնալդ Բիսեթ. «Ցանկությունների ծառը» Վերլուծություն «Խոսեի Սանդալները» Պ. Կոելիո Ունեցանք հասարակագիտական քննարկում 1990 -ականներից մինչև մեր օրերը տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, հասկացանք, որ բավականին ժամանակ է Հայաստանում չեն եղել արդար քաղաքական ընտրություններ։ Ծանոթացանք ընտրական համակարգին, …