Рубрика: Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Շուշիի ազատագրումը և մայիսյան հերոսամարտեր

Շուշիի ազատագրումը: Ռազմական գործողություն 1992-ի մայիսի 8-9-ին, որի արդյունքում ազատագրվել է Շուշին: Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Ղարաբաղյան ազատագրական պատերազմում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս): Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գ. Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը,  Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Աշխատանքները համակարգել են համապատասխանաբար Ա. Փափազյանը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներ О. Եսայանը, Գ. Պետրոսյանը, Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը և ուրիշներ: Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈՒ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ: Օպերատիվ իրավիճակը վերահսկվում էր, փոփոխությունների մասին անմիջապես տեղեկացվում էին Վ. Սարգսյանն ու Ս. Սարգսյանը: Պլանը

Հարսանիք լեռներում օպերացիա

կազմվել է գաղտնիության պայմաններում՝ Ա. Տեր-Թադևոսյանի, Ռ. Գզողյանի, Ս. Սարգսյանի, Լ. Մարտիրոսովի, Ռ. Քոչարյանի, ինչպես նաև հիմնական ուղղությունների հրամանատարների (Ս. Բաբայան, Ա. Կարապետյան, Ս. Օհանյան, Վ. Չիթչյան և ուրիշներ) գործուն մասնակցությամբ: Ապրիլի 28-ին արդեն վերջնականապես որոշվել, ճշգրտվել էին հարձակման գլխավոր ուղղությունները, հրամանատարները, առկա զենք ու զինամթերքի քանակը: Լ. Մարտիրոսովի հանձնարարությամբ պատրաստվել է Շուշիի տեղանքի մանրակերտը, որի վրա հրամանատարները ճշգրտել են իրենց գործողություններն ու ընթացիկ ուղղությունները: Ռազմագործողությունը ղեկավարել են Շոշից հյուսիս գտնվող № բարձունքի վրա տեղակայված և 4 այլ հրամանատարական դիտակետերից: Հարձակումը նախատեսված էր սկսել դեռևս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով (սպառազինության պակաս, վատ եղանակ ևն) հետաձգվել էր: ԻՊՈՒ-ի շուրջ 1200 մարտիկներից բաղկացած 4 հարձակողական և մեկ պահեստազորային խմբերը մայիսի 8-ի գիշերը միաժամանակ անցել են հարձակման:

  Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին։

Մայիսյան հաղթանակներ։ Մայիս ամիսը հայ ժողովրդի պատմության առանձնահատուկ, հաղթական ամիսներից մեկն է: Մայիսին ազգային հաղթանակների Քառատոն է:

Ահա այդ հաղթանակների ժամանակագրությունըՙ

— 451 թվականի մայիսի 26-ին հայերը հավատի եւ գոյության ճակատամարտ են մղել Ավարայրում,

— 1918 թվականի մայիսի 22-29-ին հաղթել են Սարդարապատում, Ապարանում, Վանաձորում, դրանց արդյունքում վերականգնվել հայոց պետականությունը,

— 1945 թվականի մայիսի 9-ին խորհրդային զորքերի կազմում հայ զինվորականները մասնակից են դարձել ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիային,

— 1992 թվականի մայիսի 8-ին հայկական զինված ուժերը ազատագրել են Արցախի միջնաբերդ Շուշին եւ բեկում մտցրել Արցախյան պատերազմումՙ դնելով հայկական պատմական տարածքների ազատագրման գործի սկիզբը:

Рубрика: Ամփոփումներ

Ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

Երրորդ ուսումնական շրջանում մեկ ամիս պարտաճանաչ դպրոց գնալուց հետո հայտնվեց կորոնավիրուսը, որը պետք է շատ մեծ վատ ազդեցություն ունենար մեր դասերի վրա, բայց շնորհիվ ինտերնետի մենք հաղթահարեցինք այս շրջանը։ Եվ ամեն ինչ անցավ ավելի լավ, քան կարելի էր ակնկալել։

Անգլերեն

Exersices 1, 2, 3, 4, 5

Vocabulary on cooking

Distance Learning

HOW IS EASTER CELEBRATED ALL OVER THE WORLD

Let’s translate. Project «Փոքրիկ լուցկիներով աղջիկը»

Հայոց Լեզու

Վարժություններ 1, 2, 3, 4, 5

Կատարեցի թարգմանական աշխատանք անգլերենից՝ հայերեն

Գրականություն

Վահան Տերյան

Վահան Տերյան «Տխրություն»

Վահան Տերյան․ Հայ գրականության գալիք օրը

Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Եղիշե Չարենցի բուռն սերը կնոջ` Արփենիկի հանդեպ

Իմ ժամանակը

Ծիածանը «Լուսամփոփի՜ պես աղջիկ»

Ստեֆան Ցվեյգ «Անծանոթուհու նամակը»

Սալվադոր Դալի և Պաբլո Պիկասո

Լուվր

Զատիկ

Հասարակագիտություն

Փող

Բանկերի մասին

Պահանջարկ

Արտաքին առևտուր

Կապիտալի արտահանումը. Աշխատանքի միջազգային միգրացիա

Պետության տնտեսական դերակատարությունը

Սերնդեսերունդ, ամբողջատիրություն

Պատմություն

Հայոց պատմության 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունները

Էկոլոգիա

Հայոց պատմության 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունները

Կվագգա

Կակապո թռչուններ

Մոա թռչուն

Վրաստանյան աստղ

Կենսոլորտի պահպանումը

Իսպաներեն

Argentina

EJERCICIOS DE LA GRAMÁTICA

Սովորում ենք իսպաներեն գույներն ու թվերը

¿CÓMO SE CELEBRA PASCUA EN TODO EL MUNDO?

Այս ամիսների ընթացքում կատարել եմ այս աշխատանքները։

Рубрика: English, Հայոց լեզու, Առցանց ուսուցում

Let’s translate. Project «Փոքրիկ լուցկիներով աղջիկը»

Հեղինակ` Հանս Քրիստիան Անդերսեն

Սարսափելի ցուրտ էր, ձյուն էր գալիս, արդեն բավականին մութ էր, և երեկոն տարվա վերջին երեկոնէր։ Այդ ցրտին ու խավարին փողոցներով մի փոքրիկ ու խեղճ աղջիկ էր թափառում։ Երբ նա դուրս եկավտնից, հողաթափերով էր, ճիշտ է, բայց դրանք շատ օգուտ չէին բերում։ Դրանք մեծ հողաթափեր էին, այնքան մեծ էին, որ մինչ այդ նրա մայրն էր հագնում դրանք։ Եվ փոքր աղջիկը կորցրեց դրանք, երբ կռվումէր փողոցում երկու կառքերի պատճառով, որոնք սարսափելիորեն արագ սահում էին դեպի իրար։Հողաթափերից մեկը չկար, իսկ մյուսը մի տղա վերցրեց և վազեց։ Նա մտածում էր, որ դա կարող է օրորոցդառնալ, երբ մի օր  նա երեխա կունենա։ Այսպիսով, փոքրիկ աղջնակը շարունակեց քայլել իր նիհար, բարակ ոտքերով․ դրանք ցրտից դարձել էին կարմիր և  կապույտ, իսկ հնամաշ գոգնոցի գրպանումմոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար։ Ոչ ոք այդ օրը լուցկի չէր գնել նրանից։ Ոչ ոք նրան այդ օրը չէրտվել ոչ մի գրոշ։ Աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով:

Ձյան փաթիլները ծածկում էին նրա երկար կարմիր մազերը, մի քանիսն էլ ընկնում էին նրա գեղեցիկգանգուրների վրա, որոնք շրջապատել էին պարանոցը։ Նա չէր կասկածում, որ իր գանգուրները գեղեցիկեն։

Բոլոր պատուհաններից փայլում էին մոմերը, և տապակած սագի շատ համեղ հոտ էր գալիս: Երկու տներիկողմից ձևավորված անկյունում, որոնցից մեկը մյուսից առաջ էր անցնում, նա նստեց և կծկվեց։ Փոքրիկոտքերը մոտեցրեց իրեն, բայց ավելի ու ավելի շատ էր մրսում։ Աղջիկը չէր շտապում տուն գնալ, քանի որնա ոչ մի լուցկի չէր վաճառել ու ոչ մի գրոշ չուներ և վախենում էր, որ հայրը իրեն կծեծի, տանը նույնպեսցուրտ էր։ Այն միայն տանիք ուներ, որի միջով քամին սուլում էր, չնայած որ ամենամեծ ճեղքերը փակվելէին ծղոտով և կտորներով:

Աղջկա ձեռքերը համարյա ցրտահարվել էին։ Լուցկու հատիկը կարող էր նրա աշխարհը ավելի հարմարդարձնել, եթե  նա ուղղակի համարձակվեր հանել մեկը, մոտեցնել պատին և տաքացնել իր մատները։ Եվվերջապես նա հանեց մեկը ու… չը՛խկ, լուցկին այնպե՜ս բոցավառվեց։ Դա ջերմ, պայծառ բոց էր, ինչպեսմոմը, և  աղջիկը ձեռքերը պահեց դրա վրա․ հիասքանչ լույս էր։ Փոքրիկ օրիորդին իսկապես թվաց, թե նանստած է երկաթե մեծ վառարանի առաջ։ Կրակն այնպես լավ էր վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկին մնաց:

Նա ևս մեկը քսեց պատին, դա վառ բոցով այրվեց, և լույսը ընկավ պատին, այն տարածվեց պատի վրա՝թափանցիկ վարագույրի նման: Աղջիկն իր առաջ սենյակ է տեսնում, իսկ սենյակում՝ ձյունասպիտակսփռոցով ծածկված սեղան: Դրա վրա ճենապակյա շքեղ սպասք էր, և սագը շոգեխաշած էր խնձորով ուչորացրած սալորով։ Սագը ցատկում է սեղանից և դանակն ու պատառաքաղը մեջքին խրված՝ մոտենումաղջկան: Բայց լուցկին հանգում է, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնում է խոնավ պատը:

Նա վառում է ևս մեկը։ Հիմա էլ նստած է շքեղ տոնածառի տակ։ Այն ավելի մեծ էր և ավելի զարդարված, քան այն, որը տեսել էր ապակե դռան միջով՝ հարուստ վաճառականի տան մեջ: Հազարավոր լույսերվառվում էին կանաչ ճյուղերի վրա, և առօրյա գունավոր նկարները, որոնք նա տեսել էր խանութիպատուհաններից, նայում էին իրեն: Աղջիկը ձեռքերը մեկնեց դեպի ծառը, բայց․․․ լուցկին դարձյալհանգավ։ Եվս մեկը․․․չը՜խկ․․․Տոնածառի լույսերը գնալով ավելի ու ավելի պայծառ են վառվում, հիմա նատեսնում էր դրանք, ինչպես աստղերը երկնքում։ Մոմերից մեկն  ընկավ գետնին, և ձևավորեց կրակիերկար հետք։ Աղջիկը նորից լուցկի է վառում: Իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին է տեսնում:

 — Տատի՛կ,- բացականչում է աղջիկը,- վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին:

 Նա հապճեպ վառում է բոլոր լուցկիները, որ մնացել են տուփի մեջ: Եվ լուցկիները այնպիսի փայլուն լույստվեցին, որ ավելի պայծառ էին, քան ցերեկային օրը։  Նախկինում տատիկը այդքան գեղեցիկ ուբարձրահասակ չէր։ Նա վերցրեց փոքրիկ օրիորդին իր ձեռքերին, և նրանք երկուսն էլ թռան բարձր, շատբարձր։ Այնտեղ ցուրտ չէր, քաղցած էլ չէին և անհանգստություն էլ չկար։ Նրանք Աստծու հետ էին։

 Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտնում են խեղճ աղջկան. նրա այտերը շիկնած են, իսկշրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած է, սառել է հին տարվա վերջին երեկոյան: Լուցկիների մեկփաթեթ այրվել էր:

-Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում են մարդիկ: Եվ ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչգեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

Project. Let’s translate.

The little match girl

Рубрика: Հասարակագիտություն, Առցանց ուսուցում

Սերնդեսերունդ, ամբողջատիրություն

Սերնդեսերունդ

Սկզբում սկսենք նրանից, թե ինչ է նշանակում սերունդ։ Սերունդ նշանակում է ընդհանուր գործունեությամբ՝ հետաքրքրություններով՝ գաղափարական կամ գիտական ուղղությամբ իրար հետ կապված միաժամանակ գործող և հասակով մոտ մարդկանց ամբողջությունը:

«Սերունդների բախումը» ավելի շատ նկատում եմ ընտանեկան հավաքների ժամանակ, երբ ամեն մեկս խոսում ենք նույն թեմայի շուրջ, բայց տարբեր կարծիքներ ու մտքեր ենք ունենում, մենք ավելի հաճախ ենք վիճում մտածելակերպի տարբեր լինելու պատճառով, դա էլ ապացուցում է սերունդների տարբերությունը։

Մենք հաճախ ենք մեր տատիկներից, պապիկներից ու ծնողներից լսում հետևյալ արտահայտությունները՝ մեր մանկությունն ավելի լավն էր, մեր սերունդը ավելի դիմացկուն էր, սովետի ժամանակ ավելի լավ էր։ Հաճախ ենք լսում, որ առանց հեռախոսների ու համակարգիչների կյանքը ավելի գունեղ ու եռանդուն է եղել, լսում ենք նաև, որ մենք ավելի քիչ ենք կարդում, քան նրանք, բայց կասեմ հակառակը մենք օրվա ընթացքում ավելի շատ ենք առընչվում տեքստի հետ, և ավելի շատ ինֆորմացիա ենք ստանում, քան նախորդ սերունդները։

Կարող եմ ասել, որ սերունդները չնայած նրան, որ շատ են տարբերվում՝ մի շարք հատկանիշներ, բնավորության գծեր ու սկզբունքներ եկել են հենց մեր արմատներից։

Ամբողջատիրություն (Տոտալիտարիզմ)

Ամբողջատիրությունը կենտրոնացված կառավարման հրամայավար ձև է, որը կարգավորում է պետական և մասնավոր գործունեության բոլոր կողմերը: Թեև եզրը սկզբում ընդհանրապես նախատեսված էր ֆաշական և համայնավար վարչակարգերի համար, ամբողջատիրությունը գլխավորապես կապված է Խորհրդային Միության բնորոշման հետ:

Դրա կողմնակիցները համամիտ չեն այն հարցում, թե Խորհրդային Միությունը երբ է դադարել ամբողջատիրական լինելուց, եթե երբևէ դադարել է, սակայն նրանք միակարծիք են այն տեսակետին, որ քաղաքական ղեկավարությունը երկար ժամանակ եղել է թե’ ամենազոր և թե’ լիովին ապօրինի: Մեկնաբաններից շատերը համարում են, որ Խորհրդային Միությունը նոր փուլ մտավ Ստալինի մահից հետո, երբ հրաժարվեց զանգվածային ահաբեկությունից: Սակայն մյուսները, նշելով ամբողջատիրության շրջանակները, մատնանշում են սահմանակարգային շարունակելիությունը, անվտանգության մարմինների կողմից այլախոհների հետապնդումը և պետական կամայական իշխանության վերահաստատման հնարավորությունը մինչև 1989 թ.-ը: Այդ պահից ի վեր Խորհրդային Միության լիակատար և հանկարծակի փլուզումը կասկած է գցում ոչ միայն այդ դպրոցի, այլ թերևս նաև ամբողջատիրության ամբողջ գաղափարի վրա: 1970-ական թթ.-ին ստեղծվեց խորհրդագիտության նոր դպրոց, որը փաստարկներ էր բերում, թե վարչակարգը վայելում է ժողովրդի աջակցությունը, և իշխանությունների տարանջատման ապացույցներ կամ առնվազն քաղաքականության կիրառման հարցում`   իշխանության հատվածային և շրջանային մարմինների միջև: Որոշ «բազմայնականների» կարծիքով սա ապացույց էր այն բանի, որ վարչակարգը կարող է հարմարվել նոր պահանջներին: Սակայն ամբողջատիրության տեսաբանները պնդում էին, որ համակարգի գոյատևման ձախողումը ցույց տվեց ոչ միայն նրա հարմարվելու անկարողությունը, այլև երկրի կառավարմանը ժողովրդի ենթադրյալ մասնակցության ձևական բնույթը:

Ընդհանուր առմամբ ամբողջատիրությունը մի համակարգ է, որում կենտրոնացված ղեկավարությունը տեխնիկապես կատարելագործված միջոցների միջոցով իրականացնում է անսահմանափակ քաղաքական իշխանություն համընդհանուր սոցիալական հեղափոխության իրականացման նպատակով`   ներառյալ ղեկավարության կողմից հռչակված մարդու վերակառուցումը երկրի բնակչության ստիպողական անտարբերության պայմաններում:

Ամբողջատիրական քաղաքական համակարգ է հանդիսանում այն, որում մարդկանց ողջ գործունեությունը ենթարկվում է քաղաքական խնդիրներին և մարդկային բոլոր փոխհարաբերությունները կազմակերպվում և պլանավորվում են:

Ամբողջատիրական պետությունը բնորոշվում է ողջ հասարակության մեջ ներթափանցելու, նրա առանձին մասերը համընդհանուր վերահսկողության ենթարկելու և կուսակցական ղեկավարության կողմից պլանավորման ձգտումով:

Рубрика: Պատմություն, Առցանց ուսուցում

Հայոց պատմության 21-րդ դարի կարևորագույն իրադարձությունները

Կարևոր իրադարձությունները սկսեցին 1999թ․ հոկտեմբերի 27-ից, երբ զինված մարդիկ ներխուժեցին ԱԺ։ Զոհվեցին 8 գործիչներ, այդ թվում նաև ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Դրանից հետո ներքին և արտաքին վիճակը վատացավ, բայց ղեկավարությունը կարողացավ կայունացնել վիճակը։

2003թ․ մարտի 5-ին (երկրորդ շրջանով) ՀՀ նախագահ վերընտրվեց Ռոբերտ Քոչարյանը։ 2003թ․ մայիսի 25-ի խորհրդարանական ընտրություններից հետո անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ առավել շատ ձայներ ստացած կուսակցությունները (ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ) կազմեցին քաղաքական կոալիցիոն կառավարություն։ Խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կուսակցության մաս կազմեցին ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունները։ Հետո տեղի ունեցան այլ փոփոխություններ, որոնք ազդում էին երկրի ներքաղաքական զարգացումների վրա։ 2005 թ․ նորացվեց սահմանադրությունը։ Վիճակը ավելի վատացավ 2008թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ընթացքում։

ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ 2008 թ․ մարտի 1-ի լույս 2-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում եղավ բախում ոստիկանության և ցուցարարնների մեջ, զոհվեց 10 մարդ՝ 2-ը ոստիկան, 8-ը ցուցարար։

2010թ. Տարին նշանավորվեց մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք մեծ ազդեցություն թողեցին հայ-թուրքական հարաբերությունների վրա։ Նախ՝ հունվարի 12-ին, ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունները ճանաչվելուց հետո, փետրվարի 12-ին ուղարկվեցին Ազգային ժողով՝ վավերացման։ Միևնույն ժամանակ շարունակվում էր միջազգային ճնշումը երկու կողմերի (հատկապես Թուրքիայի) վրա՝ հնարավորինս արագացնելու կարգավորման գործընթացը։ Դրա վառ դրսևորումը կարելի է համարել Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու որոշումների ընդունումը մարտի սկզբին մեկ շաբաթ տարբերությամբ (մարտի 4, 11)։ Հայոց ցեղասպանությունը ճանաչում և դատապարտում են նախ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը (և որոշում հարցը մտցնել Կոնգրեսի ընդհանուր օրակարգ), հետո էլ Շվեդիան: Հաշվի առնելով ստեղծված պայմանները և ապրիլի 24-ի մոտ լինելը՝ Թուրքիան սկսեց ջանքեր գործադրել՝ դուրս գալու իրավիճակից։ Այս նպատակով ապրիլի 7-ին Երևան է ժամանում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հատուկ բանագնացը` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆ.Սինիրլիօղլուն, ով նախագահ Ս.Սարգսյանին է փոխանցում Թուրքիայի վարչապետի նամակը, որով վերջինս Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթանժողովի շրջանակներում հանդիպում է խնդրում ՀՀ նախագահից: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, այս հանդիպումը չկարողացավ ազդեցություն ունենալ բանակցություններում առկա խոչընդոտների հաղթահարման համար։ Ամիսներ շարունակ Թուրքիան վարում էր քաղաքականություն, որը հակասում էր բանակցությունների «առանց նախապայմաններ» ձևաչափին և անընդունելի էին Հայաստանի համար՝ հայ-թուրքական գործընթացը կապելով Արցախյան հիմնախնդրի հետ։ Ստեղծված իրավիճակը հանգուցալուծում ստացավ ապրիլի 24-ի նախօրյակին։ Ապրիլի 22-ին նախ Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրությունների վավերացման ընթացքը: Որին էլ հետևում է նախագահ Ս.Սարգսյանի կոչը, որով հայտարարում էր ՀՀ կողմից արձանագրությունների վավերացման ընթացքի կասեցման մասին։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է Թուրքիայի Հանրապետություն։ Այսպիսով՝ ավարտվում է մոտ երկու տարի առաջ սկսված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փորձի ևս մեկ փուլ։

2013 թվականին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը պետք է զբաղվեր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի և նախագծի մշակմամբ։ 2014 թվականի սկզբին ԲՀԿ-ն Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի հետ ձևավորել էր Քառյակ դաշինքը, որը երկրում մի շարք ոլորտներում փոփոխությունների 12 պահանջ էր ներկայացրել։ Երբ հրապարակվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում էր Հայաստանում կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինել խորհրդարանականով, ոչ իշխանական երեք ուժերը` «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», հայտարարեցին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, և այդ գործընթացը որակեցին որպես ՀՀԿ-ի կողմից «իշխանության վերարտադրման փորձ»:

ՀՅԴ-ն կողմ արտահայտվեց սահմանադրական փոփոխություններին և սառեցրեց իր անդամակցությունը քառյակին։ Քառյակը դարձավ եռյակ և խոստացավ թեժ աշուն՝ հանրահավաքների շարք սկսելով մարզերում, որոնք ավարտվեցին Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերին տեղի ունեցած երկու հուժկու հանրահավաքներով։

2015 թ. փետրվարի 5-ին Գագիկ Ծառուկյանը քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողով հրավիրեց և խիստ քննադատության ենթարկեց իշխանություններին։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ժամանակ կոչ արեց անդադար բողոքի ակցիաներ անցկացնել՝ արտահերթ ընտրությունների հասնելու համար: ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստին հաջորդեց Ծառուկյանի հանդիպումը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտարարվեց, որ ոչ իշխանական ուժերի հերթական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 20-ին: Դրանից հետո սկսվեցին ճնշումներ ԲՀԿ անդամների վրա: Ըստ մամուլի հրապարակումների՝ մոտ 25 ԲՀԿ-ական բերման ենթարկվեց: Եվ փետրվարի 20-ի հանրաքվեն չեղարկվեց։ 2015-ի մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հեռանում է ակտիվ քաղաքականությունից: Մարտի 12-ին ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպեցին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր քննարկելու համար։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին և ընդունվեց 63.37% կողմ և 32.36% դեմ ձայների հարաբերակցությամբ։

Ապրիլի 24-ին համայն հայությունը նշեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Նախորդ ամիսներին Հայաստանում եւ ողջ աշխարհում կայացան այդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, սեմինարներ, ֆիլմերի ցուցադրություններ, ներկայացումներ։ Սակայն հիմնական գործողությունները տեղի ունեցան Երեւանում։

Քառօրյա պատերազմ (հայտնի է նաև որպես Ապրիլյան պատերազմ), լայնամասշտաբ ռազմական գործողություններ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, որը սկսվել է 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

2016 թ.-ի ապրիլին տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ամենախոշոր սրումը՝ 1994 թ.-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարանաղի և Հայաստանի միջև հրադադարի ռեժիմի շուրջ անժակետ եռակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր:

Ադրբեջանական կողմը տարիներ շարունակ սրում էր իրավիճակն առաջնագծում՝ անընդհատ մեծացնելով կիրառվող զենքի տրամաչափը և հակադրության մակարդակը, զուգահեռաբար ծախսելով միլիարդավոր դոլարներ՝ հարձակողական զենք գնելու համար: Այս ամենը զուգորդվում էր ռազմատենչ հռետորությամբ և պատերազի քարոզչությամբ:

Ծայրահեղության հասցված ռազմատենչությունն ապրիլի 2-ին վերաճեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի և լայնածավալ ռազմական գործողությունների՝ գրեթե բոլոր տեսակի սպառազինման և ռազմական տեխնիկայի կիրառմամբ, բացառությամբ ավիացիայի:

ԼՂՀ Պաշտպանության բանակը ճնշել է հակառակորդի ագրեսիվ գործողությունները՝ պատճառելով կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներ: Տարբեր հաշվարկներով, Ադրբեջանի կորուստները քառօրյա պատերազմի ժամանակ կազմել է առնվազն 800: Զինադադարի շուրջ պայմանավորվածության ձեռք բերման պահի դրությամբ, ադրբեջանական կողմը կորցրել է ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա, այդ թվում, 24 տանկ, ԲՄՊ / ՀՄՄ, վեց զրահապատ մեքենա, ինժեներական մեքենա, ծանր հրամետ համակարգ (ТОС 1-А), «Գրադ» համակարգ, երկու ուղղաթիռ և 12 անօդաչու սարք:

Մարտական գործողությունները դադարեցվեցին բանավոր պայմանավորվածությունից հետո, որը ձեռք բերվեց ռուսական կողմի միջորդությամբ՝ պաշտոնական Բաքվի խնդրանքով:

Քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում: Մայիսի 16-ին Վիեննայում երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների ներկայությամբ: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացավ Հայաստան, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ բանակցությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերիհետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական գրասենյակը ընդլայնելու շուրջ: Սակայն այս պայմանավորվածությունների իրականացումը խափանվում է Ադրբեջանի կողմից: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Ղարաբաղի շուրջ բանակցային գորխընթացն այս պահին փակուղում է հայտնվել:

Հայաստանի պատմության մեջ Հռոմեա–Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդի երկրորդ այցը տեղի է ունեցել հունիսի 24–26–ը։ Առաջին անգամ 2001 թվականին Երևան էր այցելել Հովհաննես Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700–ամյակի տոնակատարության առիթով։

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, իշխանության ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի հետ, որի ընթացքում Օսմանյան կայսրությունում նախորդ դարասկզբին կատարված զանգվածային սպանությունները բնութագրել է որպես ցեղասպանություն` հաստատելով իր դիրքորոշումն այդ հարցում։

Ֆրանցիսկոս պապն այցելել է «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, պատարագ է մատուցել Գյումրու եկեղեցում, մասնակցել է Երևանում էկումենիկ հանդիպմանն ու աղոթքին, ինչպես նաև Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մատուցած Աստվածային պատարագին։

Այցի վերջին կետը Թուրքիայի հետ սահմանին գտնվող Խոր Վիրապ վանքի այցելությունն էր, որտեղ Պոնտիֆիկոսը Գարեգին Բ–ի հետ խաղաղության աղավնիներ է բաց թողել բիբլիական Արարատի ուղղությամբ։ Պապի այցի արդյունքներով երկու եկեղեցիների միջև համատեղ հռչակագիր է ստորագրվել։

Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին, ապա վերընտրվել 2013 թվականին։ 1995 թվականին ընդունված Հայաստանի Սահմանադրությունը արգելում էր միևնույն անձին ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում։ Սա էլ դարձավ պատճառ, թավշյա հեղափոխության համար։

Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 — մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Սա Թավշյա հեղափոխությունից հետո առաջին համապետական ընտրությունն է Հայաստանում։

2018 թվականի դեկտեմբերի 8-ի տվյալներով ընտրելու իրավունք ունեին 2.573.779 քաղաքացիներ։

Այս ամենը Հայաստանին տանում են դեպի բարելավումը, յուրաքանչյուրս պետք է հավատանք, որ ամեն ինչ ավելի լավ է լինելու, քան հիմա է։ Այս նախագիծը շատ բան տվեց ինձ, ավելի լավ ծանոթացա վերջին տարիների քաղաքականության հետ։ Ստացա ինձ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները։

Օգտվեցի հետևյալ աղբյուրներից

Ամենից շատ օգնեց՝ այս ռուսերեն կայքը

Վիկիպեդիա հանրագիտարանը

newsarmenia.am

Եվ մի շարք այլ կայքերից, որոնցից տարբեր տեղեկություններ եմ վերցրել։

Рубрика: English, Առցանց ուսուցում

HOW IS EASTER CELEBRATED ALL OVER THE WORLD

Easter Sunday or, for Spanish people, Domingo de Resurreción (Resurrection Sunday) is close and we want to talk about the different traditions and ways of celebrating this festivity all around the world. How do other counties celebrate Easter? We will talk not only about the tradition of painting eggs but also about the traditions in other countries. Easter (or Pascua in Spanish) celebrates the resurrection of Jesus Christ, the end of the Passion of the Christ. In Spain, the week before Easter is called Semana Santa (Holy Week).

eastern in spain celebration semana

SEMANA SANTA IN SPAIN

People celebrate this holiday in a different way, depending on their religious beliefs. In Spain, for example, it’s a religious festivity while in the USA, is not. Viernes Santo (Good Friday) celebrates the death of Jesus and Domingo de Resurrección (Easter Sunday), his resurrection.

eastern in spain andalucia semana

 Spain is one of the Christian countries that celebrates Pascua, and has a special way of doing so. Semana Santa starts with Domingo de Ramos (one week before Easter Sunday), followed by Jueves Santo (Holy Thursday), Viernes Santo (Holy Friday) and Sábado Santo o Sábado del silencio (Holy Saturday or Saturday of silence), that commemorate the arrival of Jesus to Jerusalem, the Last Supper and his crucifixion respectively. Semana Santa ends on Sunday of Resurrection. In a lot of villages and cities in Spain, there are procesiones (parades), where «pasos» or «tronos» (floats with sculptures that represent Christ’s life) are carried by 50 or 60 nazarenos (penitents. Each «paso» is decorated with gold, silver, diamonds and fresh flowers. In the south of Spain, on the «procesiones» there are also drums and music bands. The most famous ones are from Sevilla. 

EASTER IN OTHER COUNTRIES

In other countries like Ireland, Poland, Latvia, Italy, Croatia or the USA, the most typical tradition are Easter eggs. In Germany, for example, they hang the eggs from trees and in Latvia, they use flowers and seeds like rice or lentils to decorate the eggs, instead of painting them.

easter egg on branch springtime

 The tradition of Easter eggs comes from Mesopotamia, where eggs were painted in red representing the Blood of Christ. Nowadays, chocolate eggs or plastic eggs full of sweets and candies replace the real eegs. In Ireland, you can buy these eggs in Tesco, Lidl or Dunnes stores, for example.   The Easter Bunny is similar to Santa Claus in America. On Easter Sunday, children wake up to search for the eggs the Easter Bunny has hidden all around the house; in neighbourhoods, it is very common to celebrate competition to see which child can find more chocolate eggs. Whoever finds more, will win a prize!