Փերիի ամանորյա նվերը

Հեղինակ՝ Էմիլի Փոուլսոն

Թարգմանություն անգլերենից

Երկու տղա խաղում էին միասին, երբ փերին հայտնվեց նրանց դիմաց և ասաց․
— Ինձ ուղարկել են այստեղ, որ ձեզ Նոր տարվա նվերներ տամ։
Նա յուրաքանչյուրին հանձնեց մի փաթեթ, և մի ակնթարթում անհետացավ:
Կառլը և Ֆիլիպը բացեցին փաթեթները և տեսան երկու գեղեցիկ գիրք,սպիտակ էջերով՝ մաքուր ու ճերմակ, ինչպես առաջին ձյունը, դրանց վրա ոչինչ չկար գրված։
Շատ ամսիներ անց փերին կրկին եկավ տղաների մոտ։
— Ես ձեզ նոր գրքեր եմ բերել, և եկել եմ հները ետ տանելու Ժամանակ հայրիկի մոտ,նա է ձեզ գրքեր ուղարկում ։
— Կարո՞ղ եմ մի փոքր երկար պահել այն ինձ մոտ,- հարցրեց Ֆիլիպը,- չեմ կարողացել ժամանակ տրամադրել գրքույկին, և ուզում եմ մի փոքր էլ նկարել էջերին։
— Ո՛չ,- ասաց փերին,- ես պետք է վերցնեմ այն՝ ինչ կա։
— Ես ցանկանում եմ մեկ անգամ ընդամենը վրայով անցնել,- ասաց Կառլը,- ես ամեն օր մեկ էջ եմ բացել, քանի որ, երբ թերթում էի ջրաներկի պատճառով թերթերը կպչում էին միմյանց և չէի կարողանում նկարել, այդ պատճառով էլ չեմ կարողացել ամբողջը նկարել։
— Լա՛վ,- ասաց փերին,- դու նույնպես կարող ես նայել, Ֆիլի՛պ։
Եվ նա վառեց տղաների համար երկու արծաթե լապտերներ, և այդ լույսի տակ նրանք թերթում էին էջերը։ Տղաները զարմացած նայեցին, արդյո՞ք դա այն նույն հեքիաթային գրքույկն էր, որը փերին տվել էր իրենց, ու՞ր էին այն մաքուր, սպիտակ էջերը, այդքան մաքու՜ր, այդքան գեղեցիկ ինչպես առաջին ձյունը։ Հիմա անշուք էջեր էին, դրանց վրա սև գծեր ու քերծվածներ էին, բայց էջերից մեկի վրա մի գեղեցիկ փոքրիկ նկար էր։ Մի քանի էջեր զարդարված էին ոսկեգույն, արծաթագույն և այլ շքեղ գույներով, մի քանիսը զարդարված էին փափուկ ամպերով, ամենանուրբ լուսավորությամբ և գույնզգույն ծիածանով։ Այնուամենայնիվ, նույնիսկ ամենագեղեցիկ էջերին կային գծեր և բծեր։
Կառլը և Ֆիլիպը վերջին անգամ նայեցին փերիին։
— Ո՞վ է արել սա,- նրանք հարցրեցին,- բոլոր էջերը մաքուր էին, քանի դեռ չէինք բացել, հիմա գրքում ոչ մի դատարկ էջ չկա։
— Կցանկանա՞ք բացատրեմ ձեզ նկարներից որևէ մեկը,- ասաց փերին, ժպտալով երկու փոքրիկ տղաներին։
— Տե՛ս, Ֆիլի՛պ, վարդերը ծաղկեցին այս էջում, երբ դու թույլ տվեցիր երեխային խաղալ քո խաղալիքներով, և այս գեղեցիկ թռչունը, որն ասես երգում է իր ամբողջ ուժով, երբեք չէր լինի այս էջի վրա, եթե այս օրերին վիճելու փոխարեն՝ չփորձեիր լինել ավելի բարի ու հարգալից։
— Իսկ ի՞նչն է թանաքոտել այս էջը,- հարցրեց Ֆիլիպը։
— Դա՞,- ասաց փերին տխուր ձայնով և շարունակեց,- դա առաջացել է, երբ դուք սուտ եք խոսել, և չեք լսել ձեր մայրերին։ Այս բոլոր տգեղ խզբզանքները առաջացել են քո և Կառլի գրքում, երբ դուք չարաճճիություն եք արել, իսկ գեղեցիկ պատկերները ձեր լավ արարքների արդյունքն են։
— Օ՜, միայն թե կարողանայինք կրկին սկսել գիրքը,- ասացին տղաները։
— Այդպես չի կարող լինել,- ասաց փերին,- լսե՛ք, դրանք այս տարվա համար էին, և հիմա ժամանակն է դրանք վերադարձնելու Ժամանակ հայրիկի գրապահարանին, բայց այս տարի՝ ես յուրաքանչյուրիդ կտամ նոր գիրք։ Բացի այդ դուք կարող եք սա նախորդներից ավելի գեղեցիկ զարդարել, ձեր լավ արարքներով։
Փերին ասաց ու անհետացավ, և տղաները մնացին մենակ, յուրաքանչյուրի ձեռքում գիրք՝ բացված առաջին սպիտակ էջի վրա։
Գրքի վերջին էջում ոսկե տառերով գրված էր՝ <<Ամանորի համար>>

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started