Առաջադրանք շտեմարանային

Կետադրել առակը․

Առակ վախի մասին

-Ու՞ր ես գնում,- հարցրեց ճամփորդը հանդիպելով` ժանտախտին

-Գնում եմ Բաղդադ: Այնտեղ պիտի կոտորեմ հինգ հազար մարդու:

Մի քանի օր անց ճամփորդը նորից հանդիպեց ժանտախտին

-Դու ասացիր թե կոտորելու ես հինգ հազար մարդու, բայց սպանեցիր հիսուն հազարի,- կշտամբեց նա:

-Ո’չ,- առարկեց ժանտախտը,- ես սպանեցի միայն հինգ հազարին, մնացածները մեռան վախից:

1. Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ:(առանց երկրորդ ածանցի)

տ-

կարողություն, տղամարդ, գետեզր, ոհմակ, հաճոյախոսություն, իրական, բզզալ, գեղեցկատես, ձևամոլություն, սնանկ, պարանախաղ, հասանել:

տկար, տմարդ, տհաճ, տգեղ, տձև, տհաս

տար-

երգահան, վերջնական, կարգապահ, դրամապանակ, գիրանալ, կցակառույց, կուսակալ, կրկնասեռ, նախահարձակ, ձևույթ, տեսականի, համակերպվել:

տարակարգ, տարադրամ, տարաձև, տարակույս, տարասեռ, տարատեսակ:

2. Յուրաքանչյուր սյունակից մեկական նախածանց, արմատ և վերջածանց օգտագործելով կազմել 6 բառ:

տար- օրենք -յան

ապ- անցորդ: -ություն

համ- շիրիմ: -յա

անդր- ազգական: -ի

ց- տեսուչ -ային

ստոր- գետնամած: -իկ

տարանցիկ

ապօրինի

համազգային

անդրշիրիմյան

ցտեսություն

ստորգետնյա

բոցակեզ, բազմակարծիք, ծերակույտ, մանրավաճառ, այտամորուս, շաղկապ,

-ոց

-ուք

-ուց

-անուտ

-ակի

-ունի

կապոց, այտուց, բազմակի, ծերունի, մանրուք, կիզանուտ

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started